Կամ վարչապետը, ԱԳ նախարարը խաբել են, կամ կոմպետենտ չեն եղել, որ հասկանան՝ ինչ է կատարվում. Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
Բոլորը

27 տարի Ադրբեջանը քարոզել է, որ իր տարածքի 20 տոկոսը օկուպացված է, դուք ուզում եք 27 տարվա քարոզչությունը, որին Եվրոպայում բոլորը հավատում են, ԵԽԽՎ-ի պատվիրակության նիստում փոխե՞լ, ո՞նց եք պատկերացնում: Բա 27 տարի ի՞նչ բանի էինք, որ ասում էին՝ 20 տոկոսը գրաված է, ի՞նչ է արվել 27 տարի, որ Եվրոպայի խորհրդարանականները կամ Եվրամիության պառլամենտի անդամները կամ արտգործնախարարությունները ասեին՝ չէ, ինչ օկուպացիա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, թե Արցախի խնդրի մասին Մարուքյանը դեռ պատերազմից առաջ քննարկում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս արձագանքեց. «Դուք՝ լրագրողներդ, ասում էիք, որ Նիկոլ Փաշինյանը հողերը վաճառում է, ես նրան հրավիրեցի, որպեսզի ճշտեմ՝ հողերը վաճառում է, թե ոչ, հրավիրել էի նաև Զոհրաբ Մնացականյանին, և նրանք ասում էին, որ նման բան չկա, բանակցություններն ընթանում են, միայն բանակցային ֆորմատն են ուզում փոխել, ուզում են Արցախը վերադարձնել բանակցային սեղան, և ամեն ինչ վերահսկողության տակ է: Այդ ժամանակ Տոնոյանն էլ պնդում էր, որ երբ որ Սու 30 ինքնաթիռը բարձրանում է օդ, կատարում է 4 հատ S 300-ի խնդիր :

Ես հավատացել եմ 73 տոկոս ձայն ունեցող լեգիտիմ իշխանությանը, բայց ամեն դեպքում շարունակել եմ հետաքրքրվել, իմանալ, թե ինչեր են կատարվում: Երկու տարբերակ կա. կա՛մ ինձ խաբել են, ստել է վարչապետը, արտգործնախարարը, կ՛ամ չեն եղել այնքան կոմպետենտ՝ հասկանալու, թե ինչ է կատարվելու և հանգիստ են եղել, ասել են՝ ամեն ինչ նորմալ է: Երկու տարբերակում էլ մեղքի բաժինն իմը չէ՝ ո՛չ որպես սուտը լսող, ո՛չ էլ այլ պարագայում: Հետևաբար, անդադար իշխանության վրայից բեռը  վերցնել, բերել ընդդիմության վրա դնելը ճիշտ չէ»:

«Ես հիմա էլ փաստեր չունի, որ  հողերը վաճառվել են: Ես չունեմ նման փաստ ու կասկած, որ կարող է ՀՀ այնպիսի իշխանություն լինել, որը կկարողանա ազատագրված տարածքները վաճառել:  Ես առաջարկում եմ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել, պարզի, թե ինչ է տեղիունեցել, այդ առաջարկը մերժվել է թե՛ Սերժ Սարգսյանի կողմից, թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: