Կառավարությունը պետք է տնտեսական աճին նպաստող կառուցվածքային բարեփոխում անի: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Պետությունը պետք է ունակ լինի իրականացնել պետական ծախսումներ, հիմնականում կապիտալ ծախսումներ, որոնք թույլ կտան մեր ՀՆԱ-ի մակարդակը որոշակիորեն վերականգնել ու հասցնել այն մակարդակին, որ կար մինչև պատերազմը և կովիդը: Մենք, որպես պետություն, պետք է ունակ …

