Մարտական հերթափոխից նոր վերադարձած ու արցախյան ռազմաճակատի ամենաթեժ ուղղություններում մարտական խնդիրը պատվով կատարած զինվորներին ու սպաներին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկ առ մեկ մոտենում է, զրուցում, հետաքրքրվում տղաների տրամադրությամբ ու պատրաստվածությամբ: Նախարարը հերթափոխից վերադարձած ժամկետային զինծառայողների արձակուրդի խնդրին անդրադառնալով նշեց. «Ժամկետային պարտադիր զինծառայողների արձակուրդների տրամադրումը և ազատ արձակումները կիրականացվեն հրամանատարի որոշմամբ, շատ կարճ ժամանակ հետո, …

