ԱՄՆ Սենատը սահմանադրական է ճանաչել Թրամփի իմփիչմենթի գործընթացը

Լուրեր

17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
Բոլորը

ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ սահմանադրական է ճանաչել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը։  Վերին պալատում այս որոշման օգտին  քվեարկած 50 դեմոկրատներին են միացել 6 հանրապետականներ, այդ թվում նաև՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հունվար ամսին Կոնգրեսը, որտեղ մեծամասնությունը պատկանում է դեմոկրատներին, իմփիչմենթ է հայտարարել Դոնալդ Թրամփին՝  նրան մեղադրելով խռովություններ հրահրելու մեջ։ Օրենսդիրների կարծիքով՝ Սպիտակ տան ղեկավարի՝ ընտրությունների արդյունքները ճանաչելուց հրաժարվելն ու նրա կոչերը սադրել են հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա գրոհի փորձերը, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։

Կոնգրեսում դեմոկրատների ներկայացուցիչները, գործընթացում մեղադրող կողմից հանդես գալով, օրենսդիրներին են ներկայացրել Կապիտոլիումի գրոհի փորձի տեսանյութը։ Էպիզոդներից մեկում նախագահ Թրամփը կոչ է անում իր կողմնակիցներին «դադարեցնել ընտրողների քվեների գողությունը», իսկ մեկ այլ տեսանյութում՝ ցուցարարները Կապիտոլիումի դիմաց կառուցում են կախաղան ու գրոհում են շենքը՝ կոտրելով ապակիներն ու հարձակվելով ոստիկանների վրա։

Մեկնաբանելով այս կադրերը, այսպես կոչված, «իմփիչմենթի մենեջերներից» մեկը՝ դեմոկրատ կոնգրեսական Ջեմի Ռասկին, առանձնահատուկ կերպով ընդգծում է, որ անհիմն է համարում Թրամփի ներկայացուցիչների գլխավոր փաստարկը, որոնք հայտարարում են այն մասին, որ իր պաշտոնն արդեն լքած նախագահի հանդեպ այս մեղադրանքները ոչ սահմանադրական են։

Նախկին նախագահի շահերը ներկայացնող փաստաբանները կրկին հայտարարել են այն մասին, որ «մասնավոր անհատի» իմփիչմենթի գործընթացը հակասահմանադրական է, իսկ Թրամփի բոլոր արտահայտությունները, որոնք դեմոկրատները դիտարկում են որպես խռովության կոչ, պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ։

ԱՄՆ նախկին նախագահին ներկայացվող մեկ մեղադրանքի քննությունը Սենատը կսկսի չորեքշաբթի օրը կեսօրին։ Իմփիչմենթը հաստատելու համար, Կոնգրեսի վերին պալատում դեմոկրատները պետք է ստանան առնվազն 17 հանրապետական սենատորի աջակցությունը, իսկ նման ելքը անհավանական են համարում անգամ Թրամփի մոլի հակառակորդները։

 

Տաթև Ֆռանգյան