ՆԳՆ-ից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի 48-ամյա բնակիչն ու Էջմիածնի 38-ամյա բնակիչ ընկերը, օգտվելով հարսանյաց հանդեսի մասնակցելու մեկնած անձանց բացակայությունից, մայրաքաղաքում և հարակից տարածքներում բնակարանային գողություններ են կատարում։ Կասկածյալներին հանցագործության պահին բռնելու նպատակով ոստիկանները միջոցառումներ են իրականացրել Քրեական ոստիկանության Արարատի և Արագածոտնի …

