Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Զրուցակիցները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը և խոր մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական խմբավորումների մասնակցության կապակցությամբ: ՀՀ վարչապետը վերստին ուշադրություն է հրավիրել …