Հայաստանում մահերի թիվը շուրջ 26 %-ով աճել է․ ավելացել են նաև ինքնասպանության դեպքերը

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

2020 թվականին սկիզբ առած համավարակն ու հայ-ադրբեջանական պատերազմը իրենց հետքն են թողել Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների վրա։ Այս տարի մահերի թիվը շուրջ 9000-ով ավելի է նախորդ տարվա ընթացքում գրանցված մահերի թվի համեմատ։  Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայությունից։

Այսպես․ Եթե 2019 թվականի ընթացքում մահացել է 26 186 մարդ, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 35 371, այսինքն՝ աճել է 9185-ով կամ շուրջ 2,9 %-ով։

Նշենք, որ 2020 թվականի ընթացքում Covid- 19-ից պաշտոնապես հաստատված մահեր 3405-ն են, որից 1174-ը՝ միայն նոյեմբեր ամսին։

Իսկ պատերազմի հետևանքով զոհվածների վերջնական թիվն առայժմ պարզ չէ։ Ըստ Առողջապահության նախարարության՝ հունվարի 1-ի դրությամբ, դատաժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին։

2020 թվականին աճել է նաև ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թիվը։ Նշենք, որ այն վերջին 3 տարիներին աճի միտում ունի։ Այսպես․ 2018 թվականին գրանցվել է 606 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ, 2019 թվականին՝ 613, 2020 թվականին՝ 663 դեպք՝ 50-ով կամ 7 %-ով ավելի նախորդ տարվա համեմատ։

2020 թվականին գրանցվել է 183 ինքնասպանության դեպք, նախորդ տարվա համեմատ ավելացել է 30-ով կամ 16 %-ով։

 

Անժելա Պողոսյան