Արցախում ռուսերենը երկրորդ պաշտանական լեզու ճանաչելու նախագծին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք ունենք երկու տարբերակ. կա’մ Արցախում պաշտոնական լեզուն լինում է միայն ադրբեջաներենը, հայերենը չի լինում ընդհանրապես, կա՛մ հայերենի հետ լինում է նաև ռուսերենը, որովհետև այնտեղ մեծ ռուսական կոնտինգենտ կա: …

