Մեկ տարվա բացակայությունից հետո Կիմ Չեն Ընի կինը հայտնվել է հանրության առաջ

Լուրեր

23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև։ Այս մասին հայտնում է BBC news-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։

Ռի Սո Յուն ամուսնու հետ մասնակցել է Կիմի հոր՝ Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի հիշատակին նվիրված համերգին։

Նախկինում Ռին մշտապես ուղեկցում էր ամուսնուն տարբեր միջոցառումների ժամանակ, սակայն անցյալ տարվա հունվար ամսից հետո՝ շուրջ մեկ տարվա ընթացքում չի հայտնվել հանրային վայրերում։ Նրա բացակայության պատճառով խոսակցություններ էին սկսել պտտվել վերջինիս հնարավոր հղիության կամ առողջական խնդիրների վերաբերյալ։

Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը երեկ կոնգրեսականներին հայտնել էր, որ տիկին Ռին խուսափում է հասարակության մեջ հայտնվելուց ՝ Covid-19- ի հետ կապված մտահոգությունների պատճառով և, հնարավոր է, ժամանակ էր անցկացնում իր երեխաների հետ:

Հավելենք, որ Հյուսիսային Կորեան պաշտոնապես չի հայտարարել Covid-19 դեպքերի մասին, չնայած մասնագետները պնդում են, որ դա քիչ հավանական է:

 

Տաթև Ֆռանգյան