ԱՄՆ-ում գրանցված սաստիկ սառնամանիքները կաթվածահար են արել էներգետիկ ոլորտը․ 5,3 միլիոն սպառող հոսանքազրկված է

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

Հանգստյան օրերին ԱՄՆ Տեխաս նահանգում գրանցված սառնամանիքները երեքշաբթի օրն ավելի մեծ վնասներ պատճառեցին ԱՄՆ-ի էներգետիկ ոլորտին ՝ կասեցնելով արդյունահանումը ԱՄՆ խոշորագույն նավթային հանքավայրերում, նոկաուտի ենթարկելով երկրում իր հզորությամբ հինգերորդ մաքրման համակարգն ու փակելով բեռնափոխադրման համար առանցքային համարվող Հյուսթոնի ջրանցքը, գրում է Reuters-ը։

Ձմեռային փոթորիկների պատճառով ԱՄՆ-ում շուրջ 5,3 միլիոն սպառող հոսանքազրկված է: Ամենից շատ տուժել է Տեխասը․ ըստ տեղի էներգետիկ ընկերությունների՝ շուրջ 4,4 միլիոն սպառող հոսանքազրկված է, քանի որ նահանգի էլեկտրական ցանցերը հիմնականում գործում են այլ նահանգներից անկախ, հետևաբար, չեն կարող հոսանք վերցնել հարակից օպերատորներից:

Սառնամանիքների պատճառով ԱՄՆ-ում նավթի գինը հասել է մոտ 13 ամսվա ամենաբարձր ցուցանիշին: Նախորդ ամսվա գազի ֆյուչերսները ևս ցատկել են՝ հասնելով երեք ամսվա առավելագույնին:

Նավթի և վառելիքի արտահանման համար առանցքային համարվող 53 մղոն երկարությամբ Հյուսթոնի ջրանցքը երեքշաբթի օրվա ընթացքում բացվել է նավերի մի մասի երթևեկության համար, բայց սպասվում է, որ կրկին կփակվի երեկոյան սպասվող սաստիկ ցրտերի պատճառով:

 

Տաթև Ֆռանգյան