«Սիրելի՛ հայրենակիցներ, Թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված մեր բազմաթիվ հերոսների հետ եմ այս ընթացքում հանդիպել: Բայց քանի որ պատերազմում վիրավորում ստացած ԱԺ պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը հանրային դեմք է, իսկ նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվողները շատ են, տեղեկացնում եմ հետևյալը. Այցելել եմ հրամանատարին: Նրան այսօր կրկին վիրահատել են, վիճակը կայուն է: …

