Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք: Այս մասին այսօր հայտարարել են COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի գործառնական շտաբում, տեղեկացնում է jnews.ge կայքը: Գրանցվել է ևս 9 հիվանդի մահ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը կազմում է 3576: Առողջացել է 349 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 266 693 է:

