Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Աշխատանքային այցի շրջանակում նախարարին ներկայացրել են բժշկական կենտրոնների նյութատեխնիկական հագեցվածությունը Քննարկվել են նեղ մասնագետների ներգրավման, նաև մասնագետների փոխանակման հարցեր։
Նախարարն անդրադարձել է COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակին: Ի դեպ, Կապանի բժշկական կենտրոնը հանրապետությունում գործող COVID կենտրոններից մեկն է, որն այսօր էլ աշխատում է ամբողջ ծավալով ու պատրաստ է համավարակի նոր ալիքին: