Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառմամբ կոշտ արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին Բաքվի շքերթի ժամանակ ունեցած ելույթում արված հայտարարությանը։ «Էրդողանին չեն հաղորդել՝ բանաստեղծությունը, որը նա ընթերցեց Բաքվում, Արաքսի հյուսիսում Իրանի տարածքների բռնազավթման մասին է։ Մի՞թե նա չի հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող այդպես խոսել, ՄԵՐ …

