Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող գենոմիկայի դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված գերժամանակակից երրորդ սերնդի սեքվենավորման սարքի (Oxford Nanopore MinION) օգնությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման նախնական փորձ։ Սեքվենավորումը ԴՆԹ հիմքերի հաջորդակաության բացահայտման գործընթացն է, որն իրականացվում է հատուկ սեքվենավորման սարքերի միջոցով։ Սեքվենավորման միջոցով գիտնականները կարող …

