Շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե, իբր, նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, ակնհայտ սուտ է. պարզաբանում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը արձագանքել է շրջանառվող այն տեղեկությանը, թե, իբր, նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում:

Պարզաբանումը՝ ստորև.

«Որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր, չի եղել Բաքվում:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին, 2020թ. նոյեմբերի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:

Հորդորում ենք մեր գործընկերներին ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն և անհայտ ծագման անձանց կեղծ հայտարարությունները տարածելուց»: