Ամերիկացի սենատորները կոչ են անում Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

Ամերիկացի սենատոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված երկկուսակցական նամակին միանալու համար ստորագրություններ է հավաքում։ Նամակում սենատորները կոչ են անում երկրի նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

«Ամերիկաբնակ հայերն ու ողջ երկրով մեր դաշնակիցները միանում են սենատոր Մենենդեսին՝ կոչ անելով սենատորներին ստորագրել նախագահ Բայդենին ուղղված առաջարկի տակ: Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք կոչ ենք անում ձեզ կոտրել այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել այն, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,- ասել է ANCA-ի տնօրեն Արամ Համբարյանը։

Սենատի նամակում  մեջբերում է արվում 2020 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված Բայդենի հայտարարությունը, որով նա խոստացել էր «սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»` նշելով, որ քանի որ «Կոնգրեսն արդեն իր դիրքորոշումը հստակ ասել է, ժամանակն է, որ գործադիր իշխանությունը նույնպես դա անի»:

 

Տաթև Ֆռանգյան