ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը այսօր կերդվեն կորոնավիրուսային համավարակի ու անվտանգության վերաբերյալ անհանգստությունների պատճառով խիստ կրճատված երդմնակալության արարողության ժամանակ, գրում է Fox news-ը։ Երդմնակալության հանձնաժողովը մեծապես խորհուրդ է տալիս մարդկանց անձնապես չայցելել միջոցառմանն ու դրան հետևել ուղիղ հեռարձակմամբ։ Մեծ էկրաններին արարողությունը չի ցուցադրվելու, հետաձգվել է նաև ճաշկերույթն ու պարահանդեսը։ Երդմնակալության միջոցառումների …

