Երկխոսությունը կստացվի՞․ «Իմ քայլն» ու ԼՀԿ-ն ընդունել են նախագահի առաջարկը, ՀՓՇ-ն պայման է դրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարեց, որ երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, և այն հաղթահարելու համար հանդիպման է հրավիրում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչներին։

Նախագահականի տարածած հաղորդագրությունում նշվում է. «Իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար: Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական: Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժամը 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում»:

Վարչապետի աշխատակազմից դեռևս չեն շտապում հայտնել՝ կմասնակցի Փաշինյանը հանդիպմանը, թե ոչ: Հայտնի է, որ «Իմ քայլը» ընդունել է հրավերը: Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին այսօր ասաց՝ կողմ է քննարկումներին, սակայն հավելեց՝ նախագահին որպես անկախ արբիտր չի դիտարկում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել նշելով, որ իրենց խմբակցության ղեկավարը կմասնակցի նախագահի կազմակերպած հանդիպմանը։

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները նախապայման են առաջ քաշել․ կհանդիպեն նախագահին, եթե հանդիպումը կայանա ԱԺ-ում և ուղիղ հեռարձակվի:

Արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ողջամիտ է համարում նախագահի առաջարկը և փողոցային ակցիաներ իրականացնող ուժերին կոչ անում երկխոսության սեղանի շուրջ նստել։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ևս կարծում է, որ ճգնաժամի լիցքաթափման լավագույն միջոցը երկխոսությունն է․ կողմերը պետք է խոսեն ու համաձայնության գան։ Խաչատրյանի կարծիքով՝ հիմա կողմերի միջև լուրջ կոնֆլիկտ չկա, քանի որ, ըստ նրա, 16+ ուժերը չունեն հասարակության լայն շրջանակների աջակցությունը ու չեն էլ ունենալու։

Նշենք, որ իշխանությանն ու ընդդիմությանը փոխզիջումների գնալու և ճգնաժամը առանց ցնցումների հաղթահարելու կոչ է արել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան