ՀՖՖ նախագահը հանդիպել է Յուրի Ջորկաեֆֆին
Մարտի 11-ին աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆֆը, ով այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը:
Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ: