Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Խոջոյանը նշեց, որ բավականին շատ չօգագործվող գյուղատնտեսական հողեր կան, սակայն սահմանված չէ դրանք որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշը: Նրա խոսքով՝ փոփոխությունը հնարավորություն կտա գույքագրել չօգտագործվող հողերը և վարել գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման քաղաքականություն, նաև խթանել ներդրումային …

