HALO Trust-ը հերքել է Արցախի ականապատված տարածքների քարտեզները թուրքական կողմին տրամադրելու վերաբերյալ տեղեկությունը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բրիտանական HALO Trust բարեգործական կազմակերպությունը հերքել է լուրերն այն մասին, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

«HALO Trust-ը տեղյակ է պնդման մասին, որ ընկերությունը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում HALO Trust-ն աշխատել է Ղարաբաղում՝ տեղի բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ HALO Trust-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում, քանի որ այն ապաքաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»,- ասված է հայտարարությունում։

Նշենք, որ բրիտանական HALO Trust-ի կողմից Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին հայտնել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Factor.am-ի հետ զրույցում նա պնդեց՝ քարտեզների փոխանցման պատճառով պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է բարեհաջող անցնել ականապատված տարածքներով։

«Ստացված տեղեկությունները ենթակա են ստուգման։ Դրանց վրա պետք է աշխատանք կատարվի։ Պատշաճ մարմինների կողմից դրանք կստուգվեն և հետո որոշում կկայացվի»,- հավելեց նա։

Թե որ մարմիններին են դիմել ստուգման համար՝ Բորիս Ավագյանը չմանրամասնեց, իսկ հարցին՝ որքան կարող է տևել գործընթացը, պատասխանեց, որ միայն այդ մարմինները կարող են դա որոշել։

Կապ հաստատեցինք Արցախի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Նանար Պողոսյանի հետ, որը մեզ փոխանցեց հետևյալը․ «Քննչական կոմիտեում Ձեր կողմից նշված հարցով վարույթ չի իրականացվում, որևէ ուսումնասիրություն չկա»։

Նշենք, որ բրիտանական HALO Trust ընկերությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ 2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացրել։ 2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների կողմից HALO Trust-ի նախագծերի ֆինանսավորումն Արցախում դադարեցվում է։

Մերի Մարտիրոսյան