Էրդողանի միջուկային զենքի հրթիռները կուղղվեն դեպի Մոսկվա․ Ռուսաստանը սխալվեց․ Արման Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

-Պարո՛ն Նավասարդյան, Ռուսաստանը Թուրքիայում ատոմակայան կկառուցի։ «Սա ռուս-թուրքական համագործակցության խորհրդանիշն է»,- հայտարարել է Էրդողանը: Իսկ Պեսկովը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր և ռազմավարական գործընկերն է։ Ատոմակայանի կառուցումն ի՞նչ նշանակության հարց է և ինչպե՞ս ենք հասկանում այդ ռազմավարական գործընկերությունը։

-Թուրքիայի համար դա շատ կարևոր է, Ռուսաստանը գնում է համագործակցության, այնտեղ ֆինանսական և, ըստ երևույթին, քաղաքական խնդիրներ են առկա։ Սա երկրորդ հերթն է բանակցային պրոցեսի։ 22 միլիարդ դոլար նրանք պետք է հատկացնեն «Աքքույու» ատոմակայանի կառուցման նպատակով։ Ի՞նչ է նշանակում ատոմակայան․ դա մեկ քայլ է դեպի միջուկային զենքը և չի էլ թաքցնում Էրդողանը, որ իր հիմնական նպատակը ատոմային զենք ունենալն է։

-Թուրքիան միջուկային զենք ստեղծելու նպատա՞կ ունի։ Ի՞նչ նպատակ կա դրա տակ։

-Այո՛, եթե հիշում եք՝ նա անցյալ տարվա վերջերին հայտարարություն արեց, որ ինքը համաձայն չէ շատ պետությունների՝ մարտագլխիկներ ունենալու և իր՝ չունենալու հանգամանքի հետ։ Ինքը հիմա շատ թափով և ինտենսիվ զբաղվում է միջուկային պոտենցիալ ստեղծելու ուղղությամբ։ Բացի նրանից, որ հիմա ատոմակայանն է սարքում, որն ունի նաև խաղաղ նշանակություն՝ էներգետիկայի ստեղծման իմաստով, ես նորից եմ կրկնում՝ դա պոտենցիալ է ստեղծում միջուկային զենքի ստեղծման։ Էրդողանը միայն այդ կետի վրա չի կանգնի․ նա հիմա բանակցություններ է վարում Պակիստանի հետ։ Ըստ մասնագետների՝ տարիների ընթացքում նա կարող է ունենալ միջուկային զենք։

-Նշում եք՝ Էրդողանի հեռահար նպատակը միջուկային զենք ունենալն է։ Ինչո՞ւ է այդ դեպքում ՌԴ-ն աջակցում Թուրքիային՝ զարգացնելու ատոմային կարողությունները։

-Անգամ ռուս մասնագետներ՝ լավ վերլուծաբաններ, այն կարծիքին են, որ կգա ժամանակ, երբ հրթիռները կուղղվեն դեպի Մոսկվա, դեպի Ռուսաստան։ Ես դրա հետ համաձայն եմ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ինչ է ներկայացնում իրենից դարերից եկող Թուրքիայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ է ՌԴ-ն աջակցում Թուրքիային։ Ես երկու պատճառ եմ տեսնում․ նախ՝ տնտեսական խնդիրներ կան, և երկրորդ՝ Թուրքիային պահել քաղաքականության՝ հնարավորինս արևելյան շրջանակներում։ Դա հակասում է նաև ՌԴ-ի հեռահար նպատակներին՝ աշխարհաքաղաքական առումով։ Այսօր Թուրքիան բարեկամ է Ռուսաստանին տարբեր բնագավառներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում նրանք համագործակցում են։ Բայց դա չի համապատասխանում այն պատմական անցյալին, ապագա խնդիրներին և զարգացումներին, որոնք կարող են տեղի ունենալ։ Եվ այսօր, կարծեմ, Ուկրաինայում ծագում են գորշ հարցեր։ Այստեղ միայն Հայաստանի խնդիրը չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան