Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակել է ագրեսիան ընդդեմ հայերի՝ Հադրութի շրջանում գերեվարելով հայ զինծառայողների, որոնց հրաժարվում է վերադարձնել հայրենիք՝ քրեական գործեր հարուցելով նրանց դեմ։ Այս ամենով Ռուբեն Ռուբինյանը փաստել է, որ ԼՂ-ում ադրբեջանցիների ու հայերի …

