Բելառուս իրավապաշտպանները հայտնում են «Գարուն» կազմակերպության նկատմամբ ակտիվ քննչական գործողությունների մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բելառուսում չգրանցված «Գարուն» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվ քննչական գործողություններ են իրականացնում կազմակերպության անդամների ու կամավորների նկատմամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

««Գարուն» իրավապաշտպան կազմակերպության բազմաթիվ անդամների ու կամավորների նկատմամբ այս շաբաթ ընթանում են ակտիվ քննչական գործողություններ։ Այսպես՝ մարտի 15-ին ու 16-ին Քննչական կոմիտեում «Գարուն»-ի ընկերների ու կամավորների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել հայտնի մոգիլևյան իրավապաշտպան Բորիս Բուխելը, իսկ մարտի 17-ին՝ որպես վկաներ հարցաքննության են կանչվել իրավապաշտպաններ Լեոնիդ Սվետիկը Վիտեբսկում, Վլադիմիր Մալեյն ու Մարգարիտա Վելիչկինան Բրեստում, Սերգեյ Լատինսկին Բոբրույսկում» ,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Բելառուսի ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 16-ին խուզարկություններ են իրականացվել իրավապաշտպանների, Ժուռնալիստների բելառուսական ասոցիացիայի անդամ լրագրողների, անկախ արհմիությունների ու մի շարք մեդիառեսուրսների գրասենյակներում։ Գերատեսչությունից պարզաբանել էին, թե իբրև այդ կազմակերպությունները «օտարերկրյա գործակալներ են, որոնք իրավապաշտպան գործունեության քողի տակ կազմակերպել ու ֆինանսավորել են բողոքի ցույցերը»։

Տաթև Ֆռանգյան