Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ժամկետային զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են պատերազմ անցած իրենց երեխաներին ժամկետից շուտ զորացրել։ «Մեր տղաներին առաջին հերթին անհրաժեշտ է բուժզննում: Մեկուկես տարի ծառայող, պատերազմ տեսած երեխաներ կան, որ դեռ արձակուրդ չեն եկել»:,- նշեց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը: Մանրամասները՝ տեսանյութում:

