Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին այս օրերին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Միջպետական մայրուղու Օձունի շրջադարձից դեպի «Սանահին» կայարան հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «Հորիզոն-95»-ը‚ կատարում է շուրջ 80 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ հենապատերի կառուցման աշխատանքներ։ Աշխատանքներ են տարվում եղանակային պայմանները թույլ տալուն պես ճանապարհի ծածկի տեղադրումը սկսելու ուղղությամբ։ Գրեթե պատրաստ է Օձունի խաչմերուկի երթևեկության պայմանների բարելավմանն …

