458000 ծառ, 10 ավտոբուս, պլաստիկ թափոնները շինանյութի վերածող երկու կայան՝ ԵՄ աջակցությամբ

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

ԵՄ Հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու կայուն զարգացմանն առնչվող միջոցառումներն առանցքային մասն են կազմում Եվրոպական «կանաչ գործարքի», որը Եվրամիության կարևորագույն գերակայություններից մեկն է առաջիկա տարիների համար:

 

Օդի աղտոտվածությունը, անտառային ռեսուրսների քայքայումը, հողերի էրոզիան, ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը Հայաստանի առջև ծառացած հիմնական բնապահպանական մարտահրավերներից են:

 

Անտառների միջազգային օրը մենք ուրախ ենք տեղեկացնել Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ԵՄ կողմից ֆինանսավորվող երկու նոր ծրագրերի մեկնարկի մասին:

 

«ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը, որն իրականացվում է Armenia Tree Project-ի գլխավորած կոնսորցիումի կողմից, կնպաստի կանաչ քաղաքաշինության ու կանաչ էներգիայի լուծումների ներդրմանը:

 

Առաջիկա 3 տարիներին ծրագիրը նախատեսում է հիմնել տնկարաններ` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 15 համայնքներում իրականացվելիք կանաչապատման նախաձեռնությունների համար տնկիներ մատակարարելու և 458,000 ծառ տնկելու համար:

 

Բնության պահպանությանը միտված վարքագիծ խրախուսելու համար թիրախ համայնքներում 7000 դպրոցականներ կվերապատրաստվեն և կներգրավվեն բնապահպանական կրթության, իրազեկության բարձրացման արշավների, էկոակումբների, էկոճամբարների և ողջ երկրով մեկ իրականացվելիք աղբի մաքարման ամենամյա նախաձեռնություններում:

 

Քաղաքային կայուն կառավարման և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության բարձրացմանն ուղղված մեկ այլ լայնամասշտաբ ծրագիր է իրականացվելու Վանաձորի, Գյումրիի և Պիլայի (Լեհաստան) քաղաքապետարանների կողմից՝ Տեղական ինքնակառավարման մարմիններ․ համագործություն հանուն կայուն քաղաքների 2020 հայտամրցույթի շրջանակներում։

 

«Դաշինք՝ հանուն կանաչ և կայուն կառավարման» ծրագիրը կաջակցի Վանաձորի և Գյումրիի քաղաքապետարաններին ավելի կանաչ միջավայր ստեղծելու իրենց քաղաքացիների համար: Մասնավորապես, ծրագրի աջակցությամբ առաջիկա 3 տարիների ընթացքում կշահագործվեն 10 ժամանակակից և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, կգործարկվի պլաստիկ թափոնները շինանյութի վերածող երկու կայան, կտեղադրվեն 700 աղբարկղ` տնային տնտեսությունների թափոնները տեսակավորելու նպատակով, ինչպես նաև երկու համայնքներում կներդրվեն Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր:

 

Ծրագիրն ունի նաև հանրային իրազեկության բարձրացման բաղադրիչ և խթանելու է վարքագծի փոփոխություն այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ թափոնների տեսակավորումն ու վերամշակումը:

 

Կանաչապատման լավ ծրագրված միջամտությունները, ինչպիսիք են օրինակ ծառատունկը կամ համայնքային այգեգործությունը կարող են օգնել հակազդելու անտառահատումների բացասական հետևանքները, կանխելու հողի էրոզիան, բարելավելու օդի որակն ու ստեղծելու հարակից համայնքներում բնակվող մարդկանց համար հավելյալ կենսամիջոցներ:

Ահա թե ինչին են միտված լինելու այս տարի մեկնարկած ծրագրերը»։