ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է. «ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն երկրորդ օրն է՝ շարունակաբար միտումնավոր սխալ տեղեկատվություն է հրամցնում հանրությանն առ այն, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը «հրահանգ» է ստացել ցանկացած գնով ձեռք բերել հիմնավորումներ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, խմբակցության այլ անդամների անձեռնմխելությունից զրկելու միջնորդություններով ՀՀ Ազգային Ժողովին դիմելու համար: …

