Իսրայելն ու Ադրբեջանը համատեղ ռազմական ձեռնարկություն են ստեղծել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Իսրայելական ռազմարդյունաբերական Meteor Aerospace ընկերությունն ադրբեջանական Caspian Ship Building Company-ի հետ համատեղ ձեռնարկություն է ստեղծել։ Այս մասին հաղորդում է Israeli defense-ը։

Հրապարակման համաձայն՝ իսրայելական ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ համագործակցում է ադրբեջանական ընկերության հետ՝ այդ երկրի ազգային շահերը պաշտպանելու ու պաշտպանական ոլորտում առաջատար լուծումներ գտնելու համար։

Նշվում է, որ երկու կազմակերպությունները լավ հնարավորություններ ունեն՝  առաջարկելու պաշտպանական լուծումներ տեղական աջակցությամբ Ադրբեջանի պաշտպանության ու արդյունաբերության կարիքների համար։ Դրա համար Ադրբեջանում նոր ընկերություն է ստեղծվել՝ Caspian Meteor անվամբ, որն արդեն սկսել է ռազմական նավերի կառուցումը։

Meteor Aerospace-ը հայտնի է նրանով, որ մշակել է պաշտպանական համակարգերի լայն տեսականի, այդ թվում՝ մեծ անօդաչու սարքեր՝ 1400/700 կգ առավելագույն թռիչքի քաշով, էլեկտրականությամբ աշխատող անօդաչու մեքենա, գերճշգրիտ հարվածային հրթիռներ։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Իցհակ Նիսսանի կողմից: Նա ավելի վաղ եղել է Israel Aerospace Industries ընկերության գլխավոր տնօրենն ու նախագահը, 30 տարվա աշխատանքային փորձ ունի Իսրայելի ու միջազգային պաշտպանության ու աէրոտիեզերական շուկաներում։ Նիսսանը ղեկավարել է հիմնական համակարգերի ստեղծման, մշակման ու իրագործման աշխատանքները, այդ թվում՝ հարձակվողական ու պաշտպանողական հրթիռների, ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, արբանյակների։ Այս նախագծերից շատերը ներառել են միջազգային համագործակցություն։

Էմմա Չոբանյան