Ստորացուցիչ է մարդուն ասել՝ կազատվես աշխատանքից, եթե չընտրես մեզ․ վարչական ռեսուրս չենք կիրառի․ Լենա Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ

-Տիկի՛ն Նազարյան, արդյո՞ք կառավարող «Իմ քայլը» պատրաստվում է կատարել հեղափոխական խոստումը և Ընտրական նոր օրենսգիրք ընդունել արտահերթ ընտրություններից առաջ։

-Մենք խմբակցությունում կայացրել ենք որոշում՝ առաջարկել խորհրդարանին ընտրությունների գնալ համամասնական ընտրահամակարգով։ Սա կարծում եմ՝ ամենակարևոր հեղափոխական նախընտրական խոստումն է, որ մենք ստանձնել ենք և այդ առաջարկը խորհրդարանին անելու ենք։ Ինչ վերաբերում է ողջ Ընտրական օրենսգրքի ամբողջական փոփոխություններին, մենք նաև շատ ուրիշ փոփոխություններ ենք մտածել։ Ես էս պահին չեմ կարող ասել՝ մենք մանրամասն կհասցնե՞նք քննարկել, որպեսզի խոչընդոտներ չառաջանան մեր փոփոխությունների հետևանքով, բայց ընտրակարգի մասով մենք արդեն ունենք որոշում։

-Ընտրական նոր օրենսգրքի ընդունմանը դեմ են Էդմոն Մարուքյանը և ԼՀԿ-ն, կողմ են հանդես գալիս տասնյակից ավել արտախորհրդարանական ուժեր, քաղհասարակությունը։ Եթե դուք հղում անեք Մարուքյանի կարծիքին ու կոնսեսուսի չկայացման հետ կապելով՝ չընդունեք նոր օրենսգիրքը, ձեր կողմնակիցները կքննադատեն, որ հողափոխական ամբիոններից Մարուքյանը չէ, որ խոստանում էր Ընտրական նոր օրենսգիրք ընդունել, այլ Նիկոլ Փաշինյանը և պետք է կատարել խոստումը։ Ընդունո՞ւմ եք, որ կարող է լինել այսպիսի քննադատություն։

-Մենք չենք պատրաստվում հղում անել Էդմոն Մարուքյանին։ Մենք միասին՝ մեր գործընկերների հետ խորհրդարանում, քաղհասարակության, արտախորհրդարանական ուժերի, պետք է հասկանանք՝ բացի համամասնականից, որը շատ հեշտ է փոխել, որքանո՞վ հնարավոր կլինի այդ փոփոխություններն իրագործել ԿԸՀ-ի, Հանրային հեռուստաընկերության, Ոստիկանության կողմից, որպեսզի մենք չբախվենք խոչընդոտների արդեն իրականացման փուլում։

-Ձեր ընդդիմախոսները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, Վազգեն Մանուկյանը ձեզ քննադատում են, որ վարչական ռեսուրս եք կիրառելու, նույնիսկ կաշառք եք բաժանելու ընտրություններում։ Եթե Ընտրական նոր օրենգիրքը չընդունվի, որտեղ սահմանվում է, թե ինչ է վարչական ռեսուրսը և արգելք է դրվում, չե՞ն արդարացվի ընդդիմադիրների մեղադրանքները, որ փորձում եք թույլ կարգավորումներով գնալ ընտրության՝ վարչական ռեսուրսներ կիրառելու մտքով։

-Նախ՝ վարչական ռեսուրս մենք չենք կիրառի երկու պատճառով՝ առաջինը, որովհետև դա դեմ է մեր սկզբունքներին և արժեքներին, այսինքն՝ մենք չենք կարող ասել մարդուն՝ մեզ ընտրի կամ գնա հանրահավաքի, այլապես քեզ կազատենք աշխատանքից, այդ արտահայտությունն արտաբերելն անգամ այնքան անարժանապատիվ և ստորացուցիչ է հնչում, որ ես չեմ պատկերացնում՝ մենք կարող ենք դա արտաբերել։ Երկրորդ պատճառը, որ մենք վարչական ռեսուրս չենք կիրառի, այն է, որ մենք չենք տիրապետում վարչական ռեսուրսի նկատմամբ այնպիսի բնույթի վերահսկողության, որը չարակամորեն օգտագործվում է ընտրությունների ժամանակ։ Հիմա պարզաբանեմ․ վարչական ռեսուրսը քաղաքական գործիչների, վարչական աշխատողների տրամադրության տակ գտնվող իրավական, մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսն է, և օրինակ՝ իրավական ռեսուրսի չարաշահման դեպքում գործադիր, օրենսդիր, դատական իշխանություններն ընդունում են որոշակի իրավական ակտեր, որոնք սահմանափակում են քաղաքական ուժերին կամ արտոնություններ են տալիս։

-Ի դեպ, օրենսդիր և գործադիր իշխանությունների համագործակցությամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքը, որը հնարավորություն է տալիս կուսակցություններին ավելի շատ հանրային միջոցներ ստանալ։ Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա մենք ասել ենք, որ մենք չունենք ազդեցություն դատական իշխանության վրա և եթե նայենք որոշ դատավորների կայացրած իրավական ակտերին, մենք սկսում ենք կասկածել՝ վարչական ռեսուրսը գուցե մե՞ր դեմ սկսի օգտագործվել։ Ինչ վերաբերվում է մարդկային ռեսուրսին, ապա տեղական և պետական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների ենթակայության տակ գտնվող հիմնարկները, ենթադրվում է՝ այնտեղ աշխատող մարդիկ գնում են հանրահավաքների՝ ո՛չ իրենց կամքով, ես ուզում եմ այստեղ հիշեցնել՝ ինչպես էին մի շարք համայնքի ղեկավարներ պահանջում վարչապետի հրաժարականը, չկար ՔՊ-ական համայնքապետ, գուցե այդ պարագայո՞ւմ էլ վարչական ռեսուրսը մեր դեմ օգտագործվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան