Ֆանարջյան փողոցում ունվարի 1-ին, ժամը 16.00-ին վիճաբանության և կրակոցի ձայն էր լսվել։ Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողը պահակակետ էր հրավիրել 56-ամյա մի տղամարդու: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 15.00-ին Ազատության պողոտայից Ֆանարջյան փողոցն ընկած ճանապարհահատվածում …

