Մեր օրակարգում եղել է և շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցն ուղղված էր արտահերթ ընտրությունների շուրջ ձեռք բերված համաձայնությանը. «Պարոն վարչապետ, ուզում եմ գնահատեք քաղաքական դաշտի ընդհանուր արձագանքները: Խորհրդարանից դուրս որոշ սուբյեկտներ հայտարարել են, որ պատրաստ են մասնակցելու, որոշները չունեն վերջնական որոշում, որոշներն էլ որոշել են բոյկոտել: Սա բավարա՞ր է քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար»:

Պատգամավորը խնդրեց նշել, թե մասնավորապես ինչին է վերաբերել վարչապետ-նախագահ հանդիպումը. «Մանավանդ, որ նախագահը հանդիպումների նոր շարք է սկսել»:

«Դեռ ժամանակ կա, մինչև քաղաքական ուժերը վերջնական որոշում կայացնեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախօրեին ունեցած հանդիպմանը՝ վարչապետը նշեց, որ այդպիսի հանդիպումներն ու քննարկումները կրել են և կրում են պարբերական բնույթ, և դրանք պետք է շարունակվեն:

«Ասել եմ նաև, որ իրավիճակի վերլուծության և հայտնի հանգամանքների բերումով՝ մեր օրակարգում եղել է և շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը: Այլ բան, որ պետք է դրա կոնկրետ պարամետրերը և բովանդակությունը քննարկել և գալ կոնկրետ համաձայնությունների»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: