ՀՀ Արմավիրի մարզպետՀամբարձում Մաթեւոսյանը «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանի և փոխմարզպետ Ալեքսան Ալեքսանյանի հետ այսօր ընդունել է Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողների ծնողներին:Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը: Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը նահատակված հերոսների սխրանքները հավերժ հիշելու և նրանց հայրենանվեր գործին արժանին մատուցելու …

