Մարտի 1-ի գործը հայտնվել է փակուղում․ 10 սպանությունները՝ չբացահայտված, 300․1 հոդվածը՝ հակասահմանադրական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից երեք տարի անց Մարտի 1-ի քրեական գործը, որով ամբաստանվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները, հայտնվել է փակուղում։

Շուրջ երկու տարի տևած դատական քաշքշուկներից հետո անցած շաբաթ գործը մտավ դատաքննության փուլ, բայց Սահմանադրական դատարանն ուշագրավ որոշում կայացրեց։ Բարձր դատարանը հակասահմանադրական ճանաչեց 300․1 հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալումը․ հենց այն հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին։

«ՍԴ-ի որոշման ուժով բոլոր ակտերը, որոնք վերաբերվում են 300․1 հոդվածին սկսած 2009 թվականից ենթակա են վերանայման, 300․1 հոդվածը քրեական օրենսգրքում այդ հոդվածը չկա, հետևաբար չկա նաև հանցանքը»,- ՍԴ որոշման հրապարակուից հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։

Հատկանշական է, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի բոլոր դատավորների կողմից։ Դեմ կարծիքներ չեն եղել, իսկ Վահե Գրիգորյանը դիմումի քննությանը չի մասնակցում, քանի որ նախկինում այս գործով շահագրգիռ կողմ է հանդիսացել։

Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի՝ 2 տարի շարունակ խախտված իրավունքների մասով առանձին գործընթաց կսկսեն, բայց շատ փակագծեր չբացեց։ Փաստաբանը նշեց՝ ՍԴ որոշումը հրապարակման պահից օրինական ուժ է ստանում և ենթակա է անհապաղ կատարման․ «Օրենքով դատարանը ոչ թե վաղը, այլ այսօր հրատապ նիստ պիտի հրավիրի և քրեական հետապնդումը դաադարեցնի և՛ պարոն Քոչարյանի, և՛ մյուսների նկատմամբ իսկ 300․1 հոդվածով գործը կարճի»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Մարտի 1-ի գործը չի տապալվել․ դրա մի մասն անհաջողության է մատնվել, բայց գործը կարճվել չի կարող։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, բացասական է վերաբերվում ՍԴ որոշմանը։ Նա ակնկալում է, որ գործը չի կասեցվի։

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ նշում է՝ դատախազությունը պետք է մեղադրանքը վերաորակի։ Վաղվա նիստին ընդառաջ ասաց՝ միջնորդություններ են նախապատրաստում, իսկ ավելի հստակ դիրքորոշում հայտնելու համար սպասում են ՍԴ որոշման հիմնավորումներին։

Գլխավոր դատախազությունից դեռևս չեն արձագանքում ՍԴ որոշմանը․ այստեղ նույնպես դիրքորոշում կհայտնեն որոշման հիմնավորումներին ծանոթանալուց հետո։ Նշենք, որ Սահմանադրական դատարանը որոշումն ամբողջապես հրապարակելու համար եռօրյա ժամկետ ունի, որն ավարտվում է այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան