Լեհաստանում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակիցներ ճանաչվել են որպես անցանկալի անձ, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությանը: «2021 թ.-ի ապրիլի 15-ին Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվեց Արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին ներկայացվեց գրություն, որը պարունակում էր տեղեկատվություն Վարշավայում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակիցների որպես ոչ ցանկալի անձ ճանաչելու մասին»- ասված է հայտարարության մեջ: …

