Փակված է Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի էջը․ լավ կլինի՝ փակենք նաև Նիկոլ Փաշինյանի էջը․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Factor TV-ին զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե Շուշիի անկման թեմայով ինքը ևս հարցեր ունի կոնկրետ անձանց։ Հոկտեմբերի 19-ին Դուք արտախորհրդարանական այլ ուժերի հետ հանդիպել էիք վարչապետին։ Ըստ Պուտինի՝ այդ օրը Փաշինյանը չի համաձայնվել պատերազմը կանգնեցնել Ալիևի տարբերակով, այն է՝ Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի պայման էր դրվում։ Այդ նիստում խոսք գնացե՞լ է Շուշիի թեմայով։

-Չէ, Շուշիի մասին ոչ մի խոսակցություն․․․ Շուշիի մասին խոսակցություն է գնացել, որ եթե հիմա մենք փորձենք վերադարձնել հինգ, նույնիսկ՝ յոթ շրջանները, կարող է Ալիևը դրան չհամաձայնվի, մի հատ էլ Շուշին ուզի, և նրանից չի, որ մենք չենք համաձայնվում պատերազմը կանգնեցնել որևէ պատճառով, այլ՝ քանի որ ամեն հաջորդ պահի Ադրբեջանը՝ Ալիևը, ավելին է ուզում։

–Հատկանշական է, որ պատերազմը դադարեցվեց Շուշիի անկումից հետո։ Կարելի՞ է ենթադրել, որ իսկապես Ալիևի պահանջը կատարվել է՝ յոթ շրջաններից զատ հանձնվել է Շուշին ևս, ուղղակի պատերազմի միջոցով։

-Այդ հարցին միանշանակ պատասխանելու համար ինֆորմացիա է պետք, որին ես չեմ տիրապետում, բայց իրավիճակի վերլուծությունը ինձ թույլ է տալիս կարծիք հայտնել, որ Շուշիի անկումով պատերազմ կանգնեցնելը պարտադրվել է և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին։

-Արտահերթ ընտրությունների թեմայով․ Ռուսաստանի Դաշնությունը կունենա՞ ցանկալի վարչապետի թեկնածու այս ընտրություններում։ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի այցելությունը Մոսկվա և Պուտինի հետ զրույց ունենալը մեկնաբանվեց՝ թե նրանք գնացին Մոսկվա իշխանություն բերելու կամ «դաբրո» ստանալու։

-Ես կարծում եմ, որ Հայաստանի մեծ մասը և ըստ հարցումների՝ առաջնային դիրքեր գրավողները Ռուսաստանի հարցում առանձնապես մեծ տարբերություն չունեն և մեկը մյուսից լավ կարող են կատարել Ռուսաստանի պատվերները։

-Այդ հանգամանքի բերումո՞վ են հայտնվել հարցումների առաջնագծում։

–Չէ, չեմ կարծում, որ դրա համար, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը էական ազդեցություն ունի։ Եթե նրանցից մեկնումեկը դեմ հանդես գա, այդ դեպքում՝ անհրաժեշտություն կունենան լրացուցիչ ռեսուրս ծախսել՝ բացատրելու այդ քայլի նպատակահարմարությունը։ Մենք այդ ուղղությամբ առանձնապես չենք գնա՝ կարծում եմ։

-Ի՞նչ եք կարծում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ հասարակությանը համոզել, որ իսկապես՝ այս իշխանությունը, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում, «ազգակործան է», և կառավարման ղեկը պետք է վերադարձնել նախկին համակարգին։

-Ես չգիտեմ իրենց ինչ կհաջողվի անել։ Եթե դուք այն համատեքստում եք ասում՝ կհաջողվի՞ նախկիններին վերադառնալ, թե՝ չէ, ես կարծում եմ՝ չէ, չի հաջողվի, և այդ էջն այլևս փակված է թե՛ Քոչարյանի համար, թե՛ Սերժ Սարգսյանի համար, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Լավ կլիներ, որ մենք փակեինք նաև Նիկոլ Փաշինյանի էջը և սերնդափոխություն տեղի ունենար՝ ժամանակ ու հնարավորություն տրվեր նոր սերնդին, նոր մտածողությանը՝ ինքնադրսևորվել ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։ Ես հույս ունեմ, որ քաղաքացիների օգնությամբ մենք ոչ թե անցնելու ենք Պառլամենտ, այլ կգրավենք այնպիսի դիրք, որտեղ կարող ենք կայունացնող գործոն հանդիսանալ տարբեր քաղաքական պրոցեսների մեջ։ Որովհետև եթե, պայմանական ասած, «նախկինների» և «ներկաների», «սևերի» և «սպիտակների» միջև որևէ մեկը ջախջախիչ հաղթանակ տարավ, դա լինելու է Հայաստանում բռնապետության սկիզբ։ Դա կանխել հնարավոր է մի դեպքում, երբ կլինի բալանսավորող ուժ, առանց որի որոշում կայացնել չի լինի։ Ես կարծում եմ՝ այդ ուժն իր գործառույթը կարող է կատարել 10-ից 15 տոկոս ստանալու պարագայում, և ես կարծում եմ՝ քաղաքացիները մեզ էդպիսի քվե կտան։ Բացի այն, որ անցնելու ենք Պառլամենտ, ես հույս ունեմ՝ այդպիսի գործառույթ կկարողանանք իրականացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան