Այս պահի դրությամբ Սյունիքի սահմանի ամբողջ երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում սպասվելիք բանակցություններին, որն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Իրավական սահման, որպես այդպիսին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, վերջնական արձանագրված չէ։ Մենք վեր ենք հանել բոլոր այն …

