ԵՄ-ն պատասխանատվության կենթարկի ՌԴ իշխանություններին, եթե Նավալնիի վիճակը վատթարանա

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են միանգամից երեք ռուսական թեմաներ՝ Չեխիայի և Ռուսաստանի հակամարտությունը, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը և Ուկրաինայի հետ սահմանին ու Ղրիմում ռուսական զորքերի կուտակումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրտեսական սկանդալ է բռնկվել Չեխիայի և Ռուսաստանի միջև հանգստյան օրերին, երբ Պրահան արտաքսել է 18 ռուս դիվանագետի: Չեխիայի կառավարությունը վստահ է, որ ՌԴ ռազմական հետախուզությունը կապված է 2014 թվականին Չեխիայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետ: ԵՄ երկրների արտգործնախարարները կարճ ժամանակ են տրամադրել այս թեմային․ չեխ նախարար Յան Համաչեկը գործընկերներին պատմել է ստեղծված իրավիճակի մասին:

Բրյուսելը սատարել է Պրահային և իր համերաշխությունն հայտնել, հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ԵՄ այլ երկրներ վտարել ռուս դիվանագետների՝ ի նշան համերաշխության, նա բացասական պատասխան է տվել՝ պարզաբանելով, որ նման խնդրանք իրեն չի ուղղվել:

Նախարարները քննարկել են նաև Ալեքսեյ Նավալնիի առողջական ծանր վիճակը: Նրանք անբավարար են համարել ընդդիմադրի տեղափոխումը Պոկրովի ուղղիչ գաղութի հիվանդանոց:

«ՌԴ իշխանությունները պետք է անհապաղ հնարավորություն տան, որպեսզի նրա կողմից վստահված բժիշկներն այցելեն նրան»,- ընդգծել է Բորելը։

Նա հերթական անգամ զգուշացրել է Ռուսաստանի իշխանություններին, որ նրանք պատասխանատու են պատիժը կրող Նավալնիի անվտանգության և առողջության համար: Բորելը սպառնացել է, որ ԵՄ-ն «պատասխանատվության կենթարկի» Ռուսաստանի իշխանություններին, եթե ընդդիմադրի վիճակը վատթարանա: