Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածությունը: Այս մասին խորհրդարանի նիստի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Վահե Ղալումյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: «Ընտրվելու դեպքում աշխատանքներին կվերաբերվեմ ամենայն պատասխանատվությամբ»,- խոստացավ Ղալումյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

