ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը գրառմամբ տեղեկացրել է, որ այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու …

