Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելու հնարավորության շուրջ սենատոր Էդվարդ Մարքիի ուղերձը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին հանդես է եկել հայտարարությամբ, երբ հայտնի է դարձել, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ մեկ դար առաջ իրագործված ոճրագործությունը որպես ցեղասպանություն. գրում է VOA-ն:

«Արդեն վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները որպես ցեղասպանություն», – գրել է սենատոր Մարքին: «Ես ողջունում եմ Բայդենի վարչակազմին այն քայլի համար, որի մասին շատերն են խոստացել, բայց ոչ մեկը չի կատարել տրված խոստումը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության 106-րդ տարելիցին մոտենալիս, մենք ոչ միայն հիշում ենք 1.5 միլիոն հայերին, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, այլեւ պատմության մեջ նոր դարաշրջան ենք սկսում, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչում է նրանց նկատմամբ իրագործված ոճրագործությունները:

«Ես և իմ գործընկերներից շատերը տարիներ շարունակ կոչ ենք անում Միացյալ Նահանգներին ճանաչել այն և հաստատապես դիրքավորել մեզ պատմության արդար կողմում: «Այլևս երբեք» արտահայտությանը համապատասխանելու ձգտման միակ միջոցը անցյալը ազնվորեն և բացահայտ կերպով ընդունելն է: Բայդենի վարչակազմը իրավացիորեն մարդու իրավունքները դրել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կենտրոնում, և այս քայլը կարևոր ուղերձ կհանդիսանա հղված ամբողջ աշխարհին, նրանց, որոնք կարծում են, թե կարող են առանց պատասխանատվություն կրելու կատարել հանցագործություններ: Ես շնորհակալություն եմ հայտնում ամերիկահայ համայնքին `ճանաչման համար տասնամյակներ շարունակ մղած պայքարի համար, և ես կշարունակեմ նրանց կողքին լինել, քանի որ ձգտում ենք բուժել անցյալի վերքերը: Միասին մենք կարող ենք հաղորդել դրական լիցք, դնել ապագայի նկատմամբ հույսի հիմքեր մի երկրի` Հայաստանի համար, որին հարգում և պատվում են նրա դաշնակիցներն ու բարեկամները», ասված է սենատոր Մարքիի ուղերձում:

2021 թ. մարտի 19-ին սենատոր Մարքին սենատոր Բոբ Մենենդեսի եւ 35 այլ սենատորների հետ միասին ստորրագրել էին մի նամակ, որով կոչ է արվում նախագահ Բայդենին դառնալ ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: