Հրթիռակոծվել է Բաղդադում ամերիկյան ռազմաբազան

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հինգշաբթի ուշ երեկոյան առնվազն երեք հրթիռ է ընկել Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնել են Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչները, գրում է VOA-ն:

Տեղեկացվում է, որ հրթիռներն ընկել են օդանավակայանի այն տարածքի մոտ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ուժերը։ Ավերածությունների կամ զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:

Իրաքի անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են չկրակված հրթիռներ, որոնք տեղադրված են եղել չբնակեցվող տան տանիքում, որն օգտագործվել է հրթիռները արձակելու համար:

Հիշեցնենք՝ համանման գրոհ էր գրանցվել նաև ապրիլի 18-ին , երբ ավիահարված էր հասցվել Բաղդադի ռազմական օդանավակայանին, որտեղ տեղակայված էին ԱՄՆ պայմանագրայիններ։ Այդ ժամանակ գրոհի արդյունքում զոհվել էր երկու իրաքցի զինվոր։

Գրոհների համար պատասխանատվություն դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել, սակայն որոշ իրաքցի պաշտոնյաներ այս հարձակումները վերագրում են իրանամետ ուժերին։

Հավելենք, որ ԱՄՆ պաշտոնյաները մեղադրում են Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններին Իրաքում ամերիկյան օբյեկտների վրա պարբերական հրթիռային հարձակումների մեջ։

Տաթև Ֆռանգյան