Գերիների և անհայտ կորածների վերադարձի պրոցեսն Ադրբեջանն ակնհայտորեն և արհեստականորեն ձգձգում է: Սա կազմակերպված քաղաքականության մաս է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այս պրոցեսին զուգահեռ՝ ադրբեջանցիների կողմից շարունակվում են խոշտանգումները, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումը՝ ակնհայտորեն օգտագործելով էմոցիոնալ ֆոնը, ինչը խիստ դատապարտելի երևույթ է: Սա կազմակերպված ցեղասպան քաղաքականության …