319%-ով աճ՝ տուրիզմի ոլորտում, երկնիշ տնտեսական աճի կանխատեսում․ իրականությո՞ւն, թե՞ ֆանտաստիկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վերջին 3 ամիսներին մենք տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում։ Այս մասին օրեր առաջ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նաև մարտի համար, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի 7-7,5% աճ կանխատեսեց։

«Վերջին 2-3 ամիսներին տեսնում ենք տնտեսության կտրոևւկ վերականգնում։ եթե համեմատենք մեր այս տարին 2019 թվականի համեմատ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, թե հունվարը, թե փետրվարը, թե մարտը ավելի լավ են գնում։ Իմ հաշվարկով՝ մարտին 7-7,5 % տնտեսական աճ ենք ունենալու»,- նշել էր Քերոբյանը։

Նախարարի հայտարարությունից մի քանի օր անց, սակայն, Պետական վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թվականի մարտի նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որոնց՝ մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 3,8%-ով, իսկ եռամսյակային կտրվածքով՝ 2% տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազում է արձանագրվել։

Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի կանխատեսումները, մեղմ ասած, չափազանցված էին։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարեվերջին, երբ Վահան Քերոբյանը նոր էր նշանակվել նախարար, 2021 թվականի համար երկնիշ տնտեսական աճի կանխատեսումներ արեց։ Նախարարը սա մեկնաբանեց բազմաթիվ չիրացված հնարավորություններով։ Ավելին․ Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հայտարարեց, որ երկնիշ տնտեսական աճը իրեն չի բավարարում․

Չնայած Քեքրոբյանի լավատեսական կանխատեսումներին՝ Կենտրոնական բանկը 2021 թվականի համար կանխատեսել է 1,4% տնտեսական աճ, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ էլ՝ աճը կկազմի 1%:

Վերջերս էկոնոմիկայի նախարարը ևս մեկ ուշագրավ թիվ էր հնչեցրել․ Վահան Քերոբյանի պնդմամբ՝ այս տարի, նախորդ տարվա համեմատ, տուրիզմի ոլորտում 319%-ով աճ կգրանցվի։

Որքանով են իրատեսական երկրի տնտեսության գլխավոր պատասխանատուի կանխատեսումներն ու արդյո՞ք տնտեսությունը գնում է վերականգնման ճանապարհով։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նախարարի կանխատեսումները ոչ միայն իրատեսական չի համարում, այլև նշում է՝ դրանք երկրի համար տնտեսական ռիսկեր են պարունակում։

Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին և 319 տոկոս կանխատեսված աճին, տնտեսագետի խոսքով՝ կարևոր է, թե ինչի հետ ենք համեմատում։

Իսկ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ևս տուրիզմի ոլորտում նման աճի կանխատեսումը ֆանտաստիկա է համարում և չի կիսում նախարարի լավատեսությունը։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճի միտումներ տնտեսագետն այս պահի դրությամբ չի տեսնում։ Ասում է՝ Էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության հայեցակարգում բավականին արդիական հարցադրումներ կան, հարկային համակարգի փոփոխություններին վերաբերող լուրջ առաջարկներ, բայց մինչ երկնիշ տնտեսական աճի մասին խոսելը՝ պետք է արագորեն կյանքի կոչել դրանք։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը 1-2%-ի աճ է կանխատեսում։ Նրա կարծիքով՝ երկու գործոններ կարող են դրական ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա և քաշել վերև։

«Երկու արտածին գործոններ կարող են դրական ազդել այս ցուցանիշի վրա և քաշել վերև, առաջինը պղնձի համաշխարհային գների ներկայիս բարձր մակարդակի շարունակական պահպանումն է տարվա ընթացքում (ներկայումս 2020թ-ի միջին գների համեմատ կա շուրջ 40% աճ), երկրորդը գալիք ընտրությունների ընթացքն է. Եթե նախընտրական քարոզարշավն ընթացավ բավականին աշխույժ բոլոր տարածաշրջաններով, դա ևս տնտեսական ակտիվություն կավելացնի, բայց դա կլինի պահային գործոն և ոչ պերմանենտ»,- նշել է Արամյանն իր ֆեյսբուքյան էջում։

Որքանո՞վ կվերականգնվի Հայաստանի տնտեսությունն այս տարվա ընթացքում և ինչպիսի թվային ցուցանիշներ կլինեն, կտեսնենք առաջիկայում։ Այնուամենայնիվ, վերջնական գնահատականը կտան քաղաքացիները՝ իրենց կենսամակարդակի փոփոխությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան