26 Դեկտեմբեր 2020 | 13:39
Հրել է ոստիկանին, վերջինս սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց. Երևանի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին, սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ «Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, …