ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ. տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն մշտապես բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերված աջակցությունը: …

