Շինությունները 3 տարվա ընթացքում պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց․ նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է վերակառուցվեն՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:

Փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է հաշմանդամության 3 խմբերի փոխարեն սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ:

Փոխնախարարի խոսքով՝ փաթեթի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում հնարավորինս ճիշտ ներառվելուն, խտրականության  բոլոր ձևերի, դրսևորումների բացառմանը, համայնքահեն, հասանելի, ըստ կարիքի ծառայության մատուցմանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունը ևս մեկ առաջարկ է արել: «Առաջարկվում է նաև սահմանել, որ կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում վերակառուցվում են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը»,- ասաց Ստեփանյանը:

Բնակավայրերի նախագծման, կառուցապատման, բնակելի հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման շինարարությունում և վերակառուցման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մատչելիության նորմերը չպահպանելը կհանգեցնի տուգանքի նշանակման՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 250-350-ապատիկի չափով, իսկ արձանագրված խախտումը մեկ տարվա ընթացքում չվերացնելու դեպքում՝ 500-800-ապատիկի չափով տուգանքի նշանակում:

Մանրամասները՝ տեսանյութում: