Սերժ Սարգսյանը գողական հասկացություններով որոշ խմբերի բացատրություն տալու կարիք է տեսնում. Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանին չի պարտվել, այլ ավելի հզոր ուժերի է պարտվել՝ ակնարկելով, որ Փաշինյանի հետևում դրսի ուժեր են, որոնք տարբեր երկրներում են գտնվում: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը նոր մարդ չէ քաղաքականության մեջ, հաստատապես հասկանում է, թե ինչ կարևոր բաղադրիչներ ունի իշխանությունը, և նա չի կարող չիմանալ, որ ինքն, ըստ էության, պարտվել է ժողովրդին, այն ժողովրդին, որի մասին քամահրանքով է խոսում:

«Ես չեմ բացառում, որ որոշակի տեխնոլոգիաներ օգտագործվել են, դրա համար եղել են անհրաժեշտ միջավայր և պայմաններ, անհրաժեշտ ցասում, և ինչ-որ ուժային կենտրոններ, երրորդ երկրներ դրանից օգտվել են, և այդ ամենն ավելի էսկալացրել է իրավիճակն ու անխուսափելի դարձրել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բայց ես կուզեի, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած այդ անձնավորությունը, որի համար այդ արտաքին գործոնները և ուժային կենտրոնները շատ ավելի կարևոր և ազդեցիկ են, քան սեփական ժողովուրդը, մի պահ մտորեր և ավելի իմաստուն պատասխաններ գտներ:

Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները նրան կշտամբում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու համար, և նա այդ շրջանակներին գողական հասկացություններով հաշվետու լինելու, բացատրություններ տալու անհրաժեշտություն է տեսնում: Բայց մենք գործ ունենք պետության հետ, և այն, ինչ տեղի է ունեցել երեք տարի առաջ բոլորիս աչքի առաջ, Սերժ Սարգսյանը չի կարող հերքել: Նա չի կարող հերքել այն, ինչն անհերքելի է: Սերժ Սարգսյանը չէր կարող տալ և առնել այն, ինչն իրեն չի պատկանել: Ընդամենը մեկուկես տարի էր անհրաժեշտ, որպեսզի բացահայտվեր այն ֆարսը, ըստ որի՝ ՀՀԿ-ն ստացել էր 750 հազարին մոտ ձայն, իսկ 2018թ. ՀՀԿ-ն 91 տոկոս պակաս ձայնով պարտվեց»,- նշեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: