Ջնջել ցանկացած հայկական հետք տարածաշրջանից, յուրացնել պատմությունը․սա Ադրբեջանի նպատակն է․ Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանցի գործընկերները շատ են օգտագործում «բազմամշակույթայնություն» տերմինը, բայց իրենց պետական քաղաքականությունը հակասում է այս ձևակերպմանը: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեցեղու նկատմամբ իրականացվող վանդալիզմին:

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 6-ին պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ Ղազանչեցոց եկեղեցին ուղղափառ է և պատրաստվում է այն բարեկարգել: Ավելին՝ Ադրբեջանի օկուպացիայի ներքո հայտնված Արցախի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանը որակում է որպես ուդիական և զբաղվում է այն յուրացնելու քաղաքականությամբ:

«Ինձ համար զարմանալի չէ Ադրբեջանի այս գործելակերպը, քանի որ մի քանի տասնամյակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես է այդ պետությունը կեղծել և յուրացրել իր հարևանների պատմությունը և դրա հիման վրա իր համար արժեքներ և պետություն է ստեղծել: Մենք պետք է միասնական ճակատով հանդես գանք և մի կողմ թողենք փոխադարձ մեղադրանքները, որոնք խանգարելու են մեր գլխավոր նպատակին:

Ադրբեջանն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել Արցախ՝ տեսնելու, թե ինչ մշակութային վանդալիզիմի կամ սպիտակ ցեղասպանության հետ մենք գործ ունենք: Ադրբեջանի նպատակն է ջնջել ցանկացած հայկական ցանկացած հետք տարածաշրջանից, յուրացնել այդ պատմությունը: Սա պետության կողմից տարվող քաղաքականություն է, որն արվում է մի մարդու կողմից, որի համար հերոսը քնած հային կացնահարողն է, հերոսկան քայլ է քայլել «ռազմավարի պուրակով», որը ռասիզմի և քսենոֆոբիայի դրևորում է: Ցավոք, այսպիսի հարևան ունենք մենք, և մեր գործողությունները պետք է լինեն միասնական, որպեսզի դիմակայենք մարտահրավերներին»,- նշեց Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: